«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ԼԻՆԵԼՈՎ ՍՈՍԿ ՍԻՐՈՂ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍ

Հետաքրքրական ինֆորմացիա է հրապարակել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը: Պաթետիկ հույս հայտնելով, որ ռուսաց երկիրը տակավին հարուստ է տաղանդներով, թերթն արձանագրում է, որ Կուբանի պետական համալսարանի բարձրագույն հանրահաշվի եւ երկրաչափության ամբիոնի գիտնականները չեն բացառում, որ երկրամասի ստանիցաներից մեկում բնակվող ոմն շինարարի` Ղազարյան ազգանունով (անունը չի նշված), իրոք հաջողվել է ապացուցել Ֆերմի թեորեման:

Ղազարյանը ամբիոնի աշխատակիցներին է ներկայացրել հինգ էջ մաթեմատիկական հաշվարկներ` հիմնված բազմապատկման աղյուսակի վրա, որոնցում, ինչպես նա է պնդում, պարունակված է Ֆերմի թեորեմի ապացույցը: Մաթեմատիկոսները ասում են, որ լուծումը ճշմարտանման է, սակայն կարիք ունի մասնագետների լրացուցիչ վերլուծության:

Ֆերմի մեծ թեորեմը ստեղծվել է 1637 թվականին: Դրանից հետո ողջ աշխարհի մաթեմատիկոսները փորձել են գտնել դրա ապացույցը: Այդ իմաստով ամենամեծ հաջողությանը հասել է Պրինստոնի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Ուայլսը, որի ապացույցը տեղ է գտել 130 էջի վրա: Սպասենք ինչ կտա սիրող մաթեմատիկոս Ղազարյանի աշխատանքի ուսումնասիրությունը:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4