Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի աշխատողների համար
Ադրբեջանի Ղազախ բնակավայրում գործել է հատուկ հասարակաց տուն, որտեղ սպասարկել են միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի աշխատողներին, ընդ որում հասարակաց տանը եղել են ինչպես ադրբեջանուհիներ, այնպես էլ ռուսներ եւ ուկրաինուհիներ: «Դեյ.ազ» գործակալության տեղեկացմամբ, այս մասին նշում է Ադրբեջանում գործող Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մյաթանյաթ Ազիզովան:
Ազիզովայի ներկայացմամբ, Ադրբեջանի շատ բնակավայրերումՙ հատկապես դեպի Վրաստան տանող մայրուղու երկայնքով քաղաքներում բազմաթիվ են այնպիսի փոքր հյուրանոցները, որոնք ավելի շուտ ծառայում են որպես հասարակաց տուն: