Նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան Կրասնոդարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որտեղ ծեծի են ենթարկվել 7 հայ երիտասարդներ: «Ազգի» թղթակից Վիկտոր Ստեփանյանի Կրասնոդարից ուղարկած հաղորդմամբ, սրճարաններից մեկում ծագած լեզվակռիվը հայ երիտասարդների եւ ուսումնական ամառային զորամասի կուրսանտների միջեւ վերաճել է ծեծուջարդի` կուրսանտների կանչած լրացուցիչ մարդկանց մասնակցությամբ: Ինչպե՞ս էին 150-200 կուրսանտներ հայտնվել զորամասից դուրս եւ դեպքի այլ մանրամասներ, կարդացեք «Ազգի» վաղվա համարում: