Ադրբեջանի ՆԳՆ մարդկանց առեւտրի դեմ պայքարի վարչությունը, «Ազերիպրես» գործակալության հաղորդմամբ, ձերբակալել է մի ադրբեջանցի կնոջ, որը մեղադրվում է հայ կնոջ հետ համագործակցությամբ կանանց Հնդկաստան սեռական շահագործման ուղարկելու մեջ: Լրատվության համաձայն, բաքվեցի Շալալա Դադաշովան Ուկրաինայի քաղաքացի ոմն հայ Հասմիկի հետ զբաղվել է մարդկանց «բիզնեսով»: