Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, վերստին նշելով, որ ինքն այստեղ մեծ լավատեսություն չունի: Արտգործնախարարների առաջիկա հանդիպման ժամանակ «եթե հույս երեւա», ապա հնարավոր է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Սակայն. «Իմ տպավորությունն այնպիսին է, որ չհաջողվեց այս տարի հաջողության հասնել», եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը:
Ա. Մ.