«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ՆՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐ

«Ազգը» մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էր գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նոյեմբերի 3-ի նիստում արեւելագիտության եւ հնագիտության ինստիտուտների տնօրենների թեկնածության հաստատման մասին: Հիշեցնենք, որ առաջինում հաստատվել էր Ռուբեն Սաֆրաստյանը, իսկ երկրորդումՙ Պավել Ավետիսյանը:

Ակադեմիայի լրատվական ծառայության երեկվա հաղորդագրությամբ, նույն նիստում հաստատվել են նաեւ ակադեմիայի հիմնարար գրադարանի եւ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրենների թեկնածությունները: Հիմնարար գրադարանի տնօրենի պաշտոնում առաջադրվել էր Տիգրան Զարգարյանը, իսկ թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնումՙ պատմաբան Հայկ Դեմոյանը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4