«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ՀԱՅ ԳԵՆԵՐԱԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ԲԱՔՎԻ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ

Թբիլիսին պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի Ջավախքում հայ գեներալի հուշարձանի կանգնեցումը չանդրադառնա Ադրբեջանի հետ Վրաստանի հարաբերությունների վրա: Այս մասին նշել է Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Գաբաշվիլին: Խնդիրն այն է, որ Ջավախքում ցանկանում են տեղադրել արցախյան պատերազմի մասնակից, հայ գեներալ Գուրգեն Դալիբալթայանի հուշարձանը: Վրաստանի մշակույթի նախարարը հաստատել է, որ Վրաստանի օրենսդրության համաձայն, հուշարձանի կանգնեցման հարցը որոշում են իշխանության տեղական մարմինները: «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, նախարարը նշել է, թե երբ այդպիսի հարցերը քաղաքական նրբերանգ են ստանում, պետք է հաշվի առնել հարեւան Ադրբեջանի շահերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4