«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2006-11-07 | #213, 2006-11-08 | #214, 2006-11-09


ԵՎՍ ՉՈՐՍ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆՆԵՐ

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության երեկվա նիստում հաստատվել են եւս 4 ինստիտուտների տնօրեններ: Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում հաստատվել են Գեւորգ Գեւորգյանի, քիմիական ֆիզիկայի ինստիտուտումՙ Լեւոն Թավադյանի, ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտումՙ Նիկոլայ Կնյազյանի, ֆիզիոլոգիայի ինստիտուտումՙ Քնարիկ Ղազարյանի թեկնածությունները: Առաջին երեքն իրենց ինստիտուտների ներկայացրած միակ թեկնածուներն էին, հետեւաբար ամեն ինչ անցել է հաշտ ու խաղաղ: Բուռն քննարկում է տեղի ունեցել վերջինի դեպքում, քանի որ տնօրենի թափուր տեղի համար առաջադրվել էր երկու թեկնածու` Քնարիկ Ղազարյանը եւ Վաղինակ Սարգսյանը:

Երեկ նոր տնօրեն ունեցավ նաեւ ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտըՙ ակադեմիկոս Խոջաբեկյանին հաջորդեց Վլադիմիր Հարությունյանը:

Ակադեմիայի նախագահության նախորդ օրվա նիստում նոր տնօրեններ էին հաստատվել նաեւ մաթեմատիկայի ինստիտուտում ՙ Բագրատ Բատիկյանը, ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտումՙ Վլադիմիր Սահակյանը, մեխանիկայի ինստիտուտում Վահրամ Հակոբյանը:

Ռ.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4