«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2006-11-07 | #213, 2006-11-08 | #214, 2006-11-09


ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի 3-րդ տուրն անհաջող էր Լեւոն Արոնյանի համար: Հայ շախմատիստը սպիտակներով խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Լեւոնը մի պահ անուշադիր խաղաց եւ մրցակիցն անմիջապես օգտվեց դրանիցՙ շախ հայտարարելով Արոնյանի արքային: Դա 24-րդ քայլն էր սեւերի, որից հետո հայ շախմատիստը հանձնվեց, քանի որ ստիպված էր լինելու թագուհին փոխանակել մրցակցի նավակի հետ: Այսպիսով, Արոնյանը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: Նա 3 տուրից հետո վաստակել է 1,5 միավոր:

Արդյունավետ ելք ունեցավ նաեւ Պոնոմարյովի եւ Մորոզեւիչի պարտիան, որում հաղթեց ուկրաինացի գրոսմայստերը: Այս հաղթանակի շնորհիվ Պոնոմարյովը 2,5 միավորով ստանձնեց առաջատարի դերը: 2-ական միավոր ունեն Գելֆանդն ու Սվիդլերը:

Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Կառլսենն ու Մամեդյարովը, Գրիշչուկն ու Գելֆանդը, Շիրովն ու Լեկոն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4