«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2006-11-08 | #214, 2006-11-09 | #215, 2006-11-10


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՆԵՐԳԱՂԹԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԴ իշխանությունները կտրուկ խստացրել են ներգաղթի օրենսդրությունը: Օտարերկրացու կողմից Ռուսաստանում մնալու ռեժիմի խախտումը ենթակա է 2000-5000 ռուբլի տուգանքի: Ընդհատակյա ներգաղթյալների աշխատանքն օգտագործող գործատուն պարտավոր է վճարել 250-800 հազար ռուբլի տուգանք, իսկ նրա ֆիրմայի գործունեությունը կարող է դադարեցվել երեք ամսով:

«Ռոսիյսկայա գազետա» թերթը տեղեկացնում է, որ անօրինական ներգաղթի հետ կապված խախտումների վաղեմության ժամկետները երկու ամսից հասցված է մեկ տարվա: Բացի դրանից, այժմ տուգանքի ենթակա են ոչ միայն օտարերկրացիները, այլեւ քաղաքացիությունից զուրկ անձինք:

Խստացված է պատիժը նաեւ ընդհատակյա ներգաղթյալների առեւտրային, պահեստային եւ այլ հարկաբաժինների տրամադրման համար. այսուհետեւ տուգանքի գումարը կկազմի 45-800 հազար ռուբլի:

Ներգաղթի դաշնային ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ ապագայում թերեւս մեծացվի քրեական պատասխանատվությունը նաեւ անօրինական ներգաղթի կազմակերպման համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4