«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2006-11-10 | #216, 2006-11-11 | #217, 2006-11-14


ԻՐԱՔՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐ

Իրաքում գտնվող հայկական զորախմբից վիրավորվել է մեկ հայ զինվոր, նույն գործողության ընթացքում սպանվել են լեհ եւ սլովակ զինվորներ: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, հայկական զորախմբի ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանն Իրաքում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ վիրավորվել է, նրան տեղափոխել են Գերմանիա, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Գեորգի Նալբանդյանի աջ ոտքի ականապայթյունային վնասվածքն առաջ է բերել ոտքի պոկում ծնկից վերեւ: 25-ամյա զինվորը նաեւ բեկորային վնասվածք է ստացել ձախ ոտքի շրջանում:

ԱՄՆ դեսպանատունն իր շնորհակալությունն է հայտնել վիրավորված զինվորին եւ նրա հայ գործընկերներինՙ ահաբեկչության դեմ միջազգային պայքարում նրանց դերի համար:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4