Շանհայում մեկնարկել է թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը ութ ուժեղագույն թենիսիստների մասնակցությամբ: Մրցաշարը սկսվեց «Կարմիր» խմբում ընդգրկված Ռոջեր Ֆեդեռերի եւ Դավիթ Նալբանդյանի մրցավեճով: Արգենտինահայ թենիսիստը կարողացավ շահել առաջին խաղափուլը (6-3), սակայն հետագայում թենիսիստների դասակարգման առաջատարը տիրեց նախաձեռնությանը: 2-րդ եւ 3-րդ խաղափուլերն ավարտվեցին Ֆեդեռերի հաղթանակով միեւնույն 6-1 հաշվով: Ֆեդեռերն իր օգտին առաջին 2 միավորը գրանցեց:
Նույն խմբում մրցեցին նաեւ խորվաթ Իվան Լյուբիչիչն ու ամերիկացի Էնդի Ռոդիկը: Վերջինիս համար ընթացիկ մրցաշրջանը չափազանց անհաջող դասավորվեց: Սակայն տարվա ավարտական մրցաշարի մեկնարկը հաջող էր նրա համար: Նա երեք խաղափուլանոց մրցախաղում հաղթեց մրցակցին (6-4, 6-7, 6-1):