«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա IV հեռախոսամարաթոնը մեկնարկեց երեկ: Հայաստանյան շուրջ 1300 մանր, միջին եւ խոշոր ձեռնարկություններ իրենց մասնակցությամբ նպաստ են բերելու հիմնադրամի «Արցախի վերածնունդ» ծրագրին եւ ուղղվելու են դրա II փուլի իրագործմանըՙ ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացմանը:
Հեռուստամարաթոնի նախնական նվիրատուներն ինչպես անհատներ, նաեւ կազմակերպություններ են ե՛ւ մայրաքաղաքից, ե՛ւ մարզերից: Ըստ որում ակտիվ դրամահավաք է ընթանում կրթօջախներում (մասնավորապես Ֆիոլետովոյի, Նեղոցի, Լորուտի դպրոցներում):
Հեռախոսամարաթոնը վաղը կմեկնարկի նաեւ Ֆրանսիայում: Իսկ բուն հեռուստամարաթոնն ուղիղ հեռարձակմամբ կկայանա նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում, տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մ. Բ.