«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2006-11-14 | #218, 2006-11-15 | #219, 2006-11-16


ՈՐԱԿ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ` «ՀՈՒՆԴԱՅԻ ՄՈՏՈՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1967-ին` իր ստեղծման օրից «Հունդայի մոտոր» ընկերությունը եղել եւ մնում է Կորեայի ամենախոշոր եւ ամենաառաջավոր ավտոմեքենա արտադրողը: 1976-ին իր առաջին «Պոնի» տիպի ավտոմեքենաների արտահանումից հետո նրա ավտոմեքենաների վաճառքի աշխարհագրությունը գնալով ընդլայնվել է եւ այժմ արդեն հասել է 193 երկրների: Իսկ 2004 թվի գլխավոր իրադարձությունը այն էր, որ արտասահմանում վաճառվեց ընկերության 10 միլիոներորդ ավտոմեքենան: Այդ առթիվ կորեական կառավարությունը ընկերությանը հատկացրեց «10 միլիարդ դոլարի արտահանման մրցանակը»: 1991-ին «Հունդայի մոտորը» երկրում կառուցեց ավտոմեքենաների շարժիչների եւ հաղորդակների պահեստամասերի գործարանը, տեղայնացնելով կարեւոր բաղադրամասերի արտադրությունը եւ դրանով իսկ զարկ տալով երկրի ավտոմեքենաշինությանը:

Իր հաճախորդներին առավել մոտիկ լինելու եւ անմիջական որակյալ ծառայություն մատուցելու մտահոգությամբ «Հունդային» վաղուց դուրս է եկել Կորեայի սահմաններից եւ իր մասնաճյուղային արտադրամասերը հիմնել ինչպես Չինաստանում, Հնդկաստանում, Թուրքիայում, Մ. Նահանգներում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում:

Սպառողի պահանջները բավարարելու առումով ընկերության «Սոնատա» մակնիշի ավտոմեքենաների որակը J. D. Power and Associated-ի կողմից գնահատվել է «իր տեսակի մեջ լավագույնը»: Մյուս մոդելները նույնպես բարձր են գնահատվել: 2003-ին ընկերությունը արժանացել է նաեւ «Պրայս-Ուոթերհաուս կուպերս եւ Օթոմոտիվ նյուսի» հատկացրած «Global Automotive Shareholder Value» մրցանակին:

Ընկերությունը նպատակադրվել է մինչեւ 2010 թվականը դառնալ աշխարհի համար առաջին ավտոմեքենա արտադրողը:

Ճիշտ ղեկավարման եւ չորս հիմնական սկզբունքների հետեւողական իրականացման արդյունքում «Հունդային» վստահորեն կարողանում է ապահովել արագ զարգացման տեմպերը: Առաջին. ստեղծելով տեղական օժանդակ մասնաճյուղեր «Հունդային» կարողանում է ղեկավարման գլոբալ ցանց ստեղծել եւ պահպանել արագ շարժման քանակը: Երկրորդ. որպես նուրբ եւ էլեգանտ մեքենաներ արտադրող ճանաչված ընկերություն, «Հունդային» միշտ փորձում է բարելավել իր նոր արտադրանքների որակը: Երրորդ. «Հունդային» շարունակում է հավատարիմ մնալ իր սոցիալական պատասխանատվություններին, արտադրելով առավել անվտանգ եւ էկոլոգիապես առավել մաքուր ավտոմեքենաներ: Եվ վերջապես չորրորդ. «Հունդային» մեծ կարեւորություն է տալիս մարդկային ռեսուրսներին, հավաքագրելով բարձր որակավորում ունեցող եւ լեզուների տիրապետող տաղանդավոր մասնագետների, որոնք իրենք իրենց տանն են զգում աշխարհի որեւէ անկյունում:

Բացի ավտոմեքենաներից «Հունդային» արտադրում է նաեւ թեթեւ բեռնատարներ, ինքնաթափ բեռնասայլեր, կոմերցիոն ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, հրշեջ, շտապ օգնության եւ զրահապատ մեքենաներ:

«Քիա մոտորսի» հետ համագործակցության հնարավորությունները լավագույնս օգտագործելովՙ «Հունդայի մոտոր» ընկերությունը պարտավորվում է այսուհետեւ գերազանց ծառայություն մատուցել իր հաճախորդներին, մատակարարելով նրանց տեխնիկայի վերջին նորություններով հագեցած անվտանգ եւ անթերի ավտոմեքենաներ ամենամատչելի գներով:

Մաքուր շրջակա միջավայրից օգտվելը բնական պահանջ է եւ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, որը մենք պարտավոր ենք որպես մասունք փոխանցել նաեւ մեր հետագա սերունդներին: Նվազ արտանետումներով այլընտրանքային վառելանյութի օգտագործումը հնարավորություն կտա առավել հոգատար վերաբերմունք ցուցաբերել կանաչ տարածություններին: Ընկերությունը պարտավորվում է նաեւ հավելյալ բծախնդրությամբ կիրառել իր «Սիգմա-6»` որակի բարելավման գործընթացը, որով հնարավոր կլինի ապահովել սպառողների առավելագույն վստահությունը եւ դրանով իսկ նպաստել բիզնեսի շահութաբերությանը:

Հայաստանում «Հունդայի» բացառիկ ներկայացուցիչը «Մագաս ինվեստ» ՓԲԸ-ն է, դիլերըՙ «Մագաս մոթորս» ՍՊԸ-ն, որի հասցեն էՙ Աճառյան 60, հեռ./ֆաքս` 58 16 07, բջջ. (091) 41 92 38 եւ (093) 659004, էլփոստՙ magas@arminco.com


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4