Միխայիլ Տալի հուշամրցաշարի մասնակիցները երեկ անցկացրին 8-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների խմբում գտնվող Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կողմերն ընդամենը 16 քայլ կատարեցին եւ հաշտություն կնքեցին: Ավարտական տուրից առաջ, որ կկայանա այսօր, Լեւոն Արոնյանը 8 հնարավորից վաստակել է 5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, որը եւս ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Մրցակիցները հաշտություն կնքեցին 39-րդ քայլին: Ավելի շուտ ոչ-ոքիի համաձայնեցին Շիրովն ու Գելֆանդըՙ կատարելով 24 քայլ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ