«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԿՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԲԱՆՏԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՍԼԱՄԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Բաքվի դատարանը երկու ամսվա ազատազրկման է դատապարտել «Սենեթ» («Արվեստ») թերթի հրապարակախոս Ռաֆիկ Թաղիին եւ գլխավոր խմբագիր Սամիր Սադաղաթօղլուին: Պատճառը Թաղիի այն հոդվածն է, որտեղ քննադատում է իսլամական արժեքները եւ հայտարարում է, որ իսլամը մարդկանց միջեւ թշնամանք է հրահրում:

Հոդվածը հարուցել է մոլեռանդ հավատացյալների զայրույթը, որոնք սպառնացել են հաշվեհարդար տեսնել Թաղիի հետ: Բաքվի արվարձաններից մեկում հանրահավաքի մասնակիցները հեռակա մահավճիռ են կայացրել «անաստված» լրագրողի նկատմամբ:

Միաժամանակ հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ազգամիջյան, կրոնական եւ ռասայական երկպառակության հրահրման» մեղադրանքով:

Հոդվածագիրը «Day. Az» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքը չի վիրավորել հավատացյալներին: «Ադրբեջանը կրոնապետություն չէ, եւ այնտեղ չի կարելի խեղդել խոսքի եւ մտքի ազատությունը», ընդգծել է նա:

«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներ նոյեմբերի 9-ից հացադուլ են անում, բողոքելով «լրագրողներին ծեծելու հաճախացած փաստերի, դատական հայցերի, լրագրողների ձերբակալությունների եւ գործադիր իշխանության կողմից մամուլի ճնշման» դեմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4