«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2006-11-15 | #219, 2006-11-16 | #220, 2006-11-17


ԱԼԻԵՎԸ ՄԱՐԳԱՐԵԱՑՈՂ ԾԵՐ ԳՈՒՇԱԿԻ ԴԵՐՈՒՄ

Հեյդար Ալիեւից ադրբեջանական «թագը» ժառանգած Իլհամը, պարզվում է, բավականին բոցաշունչ ելույթներ էլ է ունենում, միայն թե կարծես միշտ չէ, որ նախապես պատրաստվում է: Միխայիլ Զուկովի անվան գերմանական հիմնադրամի մրցանակաբաշխության ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հայտարարություններն այնպիսի ողբալի ու խաբված վիճակում են ներկայացնում Ադրբեջանի բնակչությանը, որ վերջին շապիկն առաջարկելու ցանկություն է առաջանում: Մասնավորապես, Ալիեւի մատուցմամբ, հայերը թալանել ու թալանում են ադրբեջանցի ժողովրդին, վաստակում են նրա հաշվին, ոչնչացնում ադրբեջանական պատմությունը: Ընդ որում, նավթային դոլարների ու էլի «դոլարային այլ տեսակների» միջոցով կարողության տեր դարձած Իլհամ Ալիեւը, խաչմերուկների ծեր գուշակի նման, փորձում է մարգարեանալ, թե այդ կերպ աշխատած փողերը ոչ մեկին եւ երբեք օգուտ չեն բերի:

«Իրավիճակը գրավյալ տարածքներում ծայրաստիճան ծանր է: Ադրբեջանական հողերը գրաված ուժերը ոչ միայն երկրի երեսից ջնջել են մեր պատմությունը, ազգային եւ կրոնական հուշարձանները, այլեւ մեծ վնաս են հասցրել մեր բնությանը», հայտարարել է Ալիեւը: Ավելին, Ադրբեջանի նախագահը, այսպես կոչված գրավյալ տարածքներում հրդեհների պատճառների առնչությամբ միջազգային հատուկ առաքելության` բնական պատճառներով հրդեհների մասին եզրակացությունը մոռանալով, «հրդեհումների» նոր պատճառաբանություն է հայտնաբերել. «...Հայերը գիտեն, որ հեռու չէ այն օրը, երբ նրանք կազատեն մեր հողերը, դրա համար էլ վառում են դրանք»: Ալիեւը, սակայն, ոչ մի կոնկրետ ժամկետ չի նշում, թերեւս հասկանալի պատճառով:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4