«Ազգը» վերսկսում է էլեկտրոնային հարցազրույցները հասարակական-քաղաքական գործիչների, օրենսդիր, գործադիր իշխանությունների, մտավորականության ճանաչված ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման պաշտոնատարների հետ:
Մենք կաշխատենք, որ կայքէջի յուրաքանչյուր հերթական հյուրը լինի տվյալ շաբաթվա ամենանշանակալի, ամենաթեժ իրադարձությանն առնչվող առաջին դեմքը:
«Ազգի» ընթերցողները նրան հարցեր տալու բացառիկ հնարավորություն կունենան:
Վաղվանից մինչեւ գալիք հինգշաբթի` մինչեւ նոյեմբերի 23-ը, «Ազգի» կայքէջի հյուրը կլինի ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:
Կ. Դ