«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2006-11-16 | #220, 2006-11-17 | #221, 2006-11-18


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՐՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՄՈՏ 410 ՄԱՐԴ

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է Հայոց ցեղասպանությունը վերապրած մոտ 410 մարդ: Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության բաժնի պետ Ռոզա Մկրտչյանիՙ հաջորդ տարվա հունվարի 1-ից այս անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը կկազմի 25 հազար դրամ:

ՀՀ կառավարության երեկվա նիստում փոփոխություն է կատարվել 2004 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշման մեջ, որով Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչեւ 1915 թ. (ներառյալ) ծնված եւ Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ` ներկայիս 5 հազար դրամի փոխարեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4