Խոսելով 2007 եւ 2008 թթ. Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններիՙ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վրա բացասաբար ազդելու մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, թե «... առանցքային քաղաքական դեմքերը, ովքեր հայկական կողմից վերջին 10 տարում մասնակցել են բանակցություններին, հաջորդ տարի սկսելու են դուրս մնալ բանակցային գործընթացից»: Հետաքրքրական է, որ Մերզլյակովը ներքաղաքական իրավիճակի տարօրինակ կանխատեսումներ է անում, հատկապես որ բանակցային գործընթացին մասնակցել են միայն Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ ստացվում է, որ ադրբեջանական «առանցքային քաղաքական դեմքերը» մնալու են բանակցային գործընթացում: