«Զվարթնոց» օդանավակայանում ավիացիոն վառելիքի պակաս կա: Նոյեմբերի 16-ից օդանավակայանում վառելիքի սահմանափակումներ են մտցրել հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար: Երեւանից չվերթերի եւ վերադարձի ժամանակ ինքնաթիռները լիցքավորվում են միջանկյալ օդանավակայաններում: Օդանավակայանի վառելիքի մատակարար «Միկա լիմիտեդ» ընկերությունը դեռեւս նոյեմբերի սկզբին պետք է տրամադրեր 10 հազար տոննա վառելիք, որից օդանավակայան է հասցվել միայն 2,5 հազարը, մնացյալը պետք է լրացվեր մինչեւ նոյեմբերի 15-ը:
Ա. Հ.