«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


Հ1-Ը ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միությունն իր խոր հիասթափությունն է հայտնում այն փաստի կապակցությամբ, որ Հանրային հեռուստաընկերությունը, չնայած պետական լրատվամիջոց է, դարձել է մեկ կուսակցությանՙ ՀՅԴաշնակցության խոսափողը: Սփյուռքի եւ ազգային-ազատագրական պայքարի խնդիրներն այդ հեռուստաալիքը նույնացնում է միայն եւ միայն Դաշնակցության հետ, ինչը մեզ համար անընդունելի է, քանի որ սփյուռքի կյանքը չի սկսվում եւ չի վերջանում միայն այդ կուսակցության գործունեությամբ: Նույնիսկ ազգային-ազատագրական պայքարի այն դրվագները, որոնք ուղղակիորեն կապվում են ՍԴՀԿ-ի հետ, «դաշնակացվում» են, ինչն իսկապես պատմության խեղաթյուրում է: 3 ավանդական կուսակցություններն էլ սփյուռքում ունեն իրենց դերը, ինչը պետք է հասկանա Հ1-ի ղեկավարությունը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական միության վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4