«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2006-11-17 | #221, 2006-11-18 | #222, 2006-11-21


ՈՉ ԹԵ ՋԼԱՏԵԼ, ԱՅԼ ԿԱՌԱՎԱՐԵԼ

Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը դեմ է իր նախորդ Նարեկ Սարգսյանի հեղինակած Երեւանը մասնատելու, առանձին քաղաքների բաժանելու նախագծին: Մասնավորապես նա ընդգծեց հետեւյալ հանգամանքը. «Որտե՞ղ են մաքրվելու Երեւանի համայնքների կեղտաջրերը: Արդյոք յուրաքանչյուր համայնքում պե՞տք է ստեղծենք առանձին կայաններ, թե պետք է վերակառուցենք եւ շահագործման հանձնենք գոյություն ունեցող Աերացիայի կայանը: Եթե վերջին տարբերակը պիտի լինի, եթե խնդիրը պիտի լուծվի բոլոր քաղաքների փոխադարձ համաձայնությամբ, այդ դեպքում այս եւ սրա նման բազմաթիվ խնդիրներ հիմնականում առնչվում են կառավարման եւ ոչ թե քաղաքը ջլատելու սկզբունքին»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4