«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխվի Հայոց ցեղասպանության բանաձեւի առաջ քաշումը Կոնգրեսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը, որը հայցել է թուրքական կառավարության, ընդդիմության, գործարարների եւ հասարակական կազմակերպությունների աջակցությունն այդ հարցում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անատոլու» լրատվական գործակալությունը, Շենսոյը կանխատեսում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում կհայտնվի մինչեւ տարեվերջ. «Սակայն, կարծում եմ, որ այն օրակարգում կհայտնվի 2007 թ. հունվարին, երբ Կոնգրեսը կհրավիրի նոր նստաշրջան», ավելացրել է Շենսոյը:

Թուրք դեսպանը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դիրքորոշում է որդեգրելու այս բանաձեւի կապակցությամբ` հաշվի առնելով Վաշինգտոնի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4