«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ՓՈԼ ՔՈՔՍԻ «ԱՀՈՅ» ՔԱՆԴԱԿԸ

Գաֆեսճյան թանգարան հիմնադրամը հայտարարում է միջազգային ճանաչում ունեցող քանդակագործ Փոլ Քոքսի «Ահոյ» քանդակի բացումը: Գաֆեսճյան արվեստի հավաքածուի մաս կազմող այս քանդակը տեղադրվել է Կասկադի դիտահարթակում` Ֆերնանդո Բոթերոյի «Հռոմեական զինվոր»-ի հարեւանությամբ: Երկշերտ պոլիյուրեթեյնով ներկված մետաղյա հսկա նավն ունի վեց մետր բարձրություն եւ տեղադրված է սեղանին:

Փոլ Քոքսը ծնվել է 1975 թ.-ին Միացյալ Թագավորության Բրայթն քաղաքում: Գերազանցությամբ ավարտելով Լոնդոնի հեղինակավոր Արվեստների թագավորական ակադեմիայի կերպարվեստի բաժինը` ստացել է մագիստրոսի աստիճան: Քոքսի գործերն այժմ գտնվում են բազմաթիվ մասնավոր եւ հանրային հավաքածուներում: «Ահոյ»-ը ներկայացնում է, թե ինչպես ծաղրանկարը, արտացոլելով իրական աշխարհը, միաժամանակ դուրս է այդ իրականությունից: Քանդակը ցուցադրվել է Անգլիայի «Փրայդ ըֆ դը վելի» (Pride of the Valley) քանդակների այգում` Սալվադոր Դալիի, Ջորջ Էփստայնի եւ Մաքս Էռնստի գործերի կողքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4