«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2006-11-21 | #223, 2006-11-22 | #224, 2006-11-23


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նահանջը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում շարունակվում է: Նոյեմբերի դրությամբ հրապարակված նոր ցուցակում Հայաստանի ընտրանին 5 հորիզոնականով նահանջել է եւ այժմ 124-րդ տեղում է: Եթե նախկինում մարզասերներն իրենց հուսադրում էին այն բանով, որ ՀՀ հավաքականը վարկանիշային ցուցակում գոնե Ադրբեջանի հավաքականից ավելի բարձր տեղ էր զբաղեցնում դասակարգման ցուցակում, ապա այժմ ադրբեջանցիները շրջանցել են մեր ընտրանուն: Նրանք նախորդ ցուցակի համեմատ 5 հորիզոնականով առաջընթաց են ապրել եւ այժմ 123-րդ տեղում են:

Ընտրական «A» խմբի մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշը Պորտուգալիայի հավաքականինն է, որը մեկ տեղով բարձրացել է եւ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Լեհերը 5 հորիզոնականով են առաջադիմել (22-րդ տեղ): Սերբերը մեկ տեղով նահանջել են (33-րդ տեղ): Ֆիններին (52-րդ տեղ) հաջողվել է շրջանցել բելգիացիներին (53-րդ տեղ), որոնք 6 հորիզոնականով նահանջել են: Ֆինները դիրքերը բարելավել են չորս հորիզոնականով: Մեր մրցակիցներից ամենացածր վարկանիշն ունի Ղազախստանի ընտրանին, որը պահպանել է տեղը 135-րդ հորիզոնականում: Նշենք, որ ամենամեծ առաջընթացն ունեցել է Լաոսի հավաքականը, որը 26 տեղով վեր է բարձրացել:

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի առաջին տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա1588
2. Իտալիա1560
3. Արգենտինա1551
4. Ֆրանսիա1523
5. Անգլիա1359
6. Գերմանիա1348
7. Հոլանդիա1305
8. Պորտուգալիա1258
9. Նիգերիա1242
10. Չեխիա1190
13. Ուկրաինա1054
23. Ռուսաստան858
45. Ուզբեկստան645
70. Լիտվա453
71. Բելառուս445
85. Մոլդովա382
89. Լատվիա359
95. Վրաստան327
105. Էստոնիա268
119. Տաջիկստան205
123. Ադրբեջան197
124. Հայաստան196
135. Ղազախստան158
142. Կիրգիզիա138
151. Թուրքմենստան108

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4