«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


2007 Թ.-ԻՆ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ ԿՍԿՍՎԻ ԴԻԱԿԻԶԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Երեկվա կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացվել ու հաստատվել է երկու որոշման նախագիծ: Ինչպես տեղեկացրեց նախարարի տեղակալ Կառլեն Գեւորգյանը, այդ նախագծերը բխում են հուղարկավորումների կազմակերպման, դիակիզարանային եւ գերեզմանատնային շահագործման օրենքից: Օրենքի IV եւ VII հոդվածների պահանջներից ելնելով կառավարությունը հաստատել է լիազոր մարմնի աշխատանքային ութ կարգեր: Երկու կարգ էլ պետք է ներկայացնի առողջապահության նախարարությունը: Հիմնականում 8 կարգերի մեջ են մտնում թաղումը եւ դիակիզումը, գերեզմանատներում գերեզմանների հաշվառումը, գերեզմանային վկայագրերի ձեւերը, գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնները, գերեզմանատներից ու դիակիզարաններից օգտվելու կանոնները, ընտանեկան գերեզմանատներ հատկացնելու կարգը:

Մինչեւ այժմ տրվում էր 12 քմ տարածք գերեզմանի համար, իսկ կարգում նախատեսվել է, որ բացի դրանից կարող է նաեւ ընտանեկան գերեզման ունենալ եւս 10 քմ լրացուցիչ տարածք ստանալով, որը տրվում է վճարովի հիմունքներով, տվյալ տարածքի գոտիավորման կարգից ելնելով, իսկ Երեւանում դա որոշում է քաղաքապետը: Լրացուցիչ 10 քմ տրամադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել 4 եւ ավելի անձեր ունեցող փաստաթուղթ, որից հետո միայն կհատկացվի վճարովի լրացուցիչ տարածքը: 2007 թ. Աջափնյակ համայնքում կսկսվի առաջին դիակիզարանի շինարարությունը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4