Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վանաձորի քիմիական համալիրի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի վերագործարկման նպատակով կառավարությունը երեկ հավանություն է տվել կառավարության եւ «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ընկերության միջեւ կնքվող փոխըմբռնման հուշագրի նախագծին, լիազորելով էներգետիկայի նախարարին ստորագրելու այն: Համաձայն հուշագրի, «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյը» «Պրոմեթեյ-Խիմպրոմի» 100 տոկոս բաժնետոմսերը պայմանագրային հիմունքներով հավատարմագրային կառավարման կհանձնվի «Հայգազարդ» ՓԲԸ-ին: