Կառավարությունը երեկ հաստատել է «Հայփոստ» ՓԲԸ-ի եւ «Հայփոստբանկ» ԲԲԸ-ի համագործակցության համաձայնագիրը: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության վեբկայքում տեղադրված հաղորդագրությունից: Հավելյալ մանրամասներ չեն հաղորդվում: Եվ ընդհանրապես «Հայփոստի» ապագա ճակատագրի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները պարուրված են գաղտնիության եւ խորհրդավորության շղարշի տակ: Իսկ «Հայփոստբանկի» գոյության մասին առաջին անգամ է պաշտոնապես տեղեկացվում: