«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2007 թ.-ից միջնակարգ դպրոցների շրջանավարտների պետական ավարտական քննություններն աստիճանաբար կանցկացվեն կենտրոնացված համակարգով: Կառավարության երեկվա որոշմամբ ամրագրվել է, որ հայոց լեզու, հայոց պատմություն, մաթեմատիկա եւ օտար լեզու առարկաները պարտադիր են համարվում միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտների համար: Բուհերում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են պարտադիր ընտրովի առարկայից բացի ընտրել եւս մեկՙ նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա: Վերոնշյալ որոշմամբ «Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժնում ավելացվել է հայոց պատմություն առարկան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4