Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները մուտքի թույլտվություն չստանալու պատճառով զրկվել են ֆրանսիական Նիցցա քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու իրավունքից: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ պետական մարզիչ Լեւոն Վարդանյանը: Ըստ վերջինիս, հայ ըմբիշները մինչ այդ հինգ անգամ մասնակցել են Նիցցայի մրցաշարին, մեդալներ նվաճել եւ երբեւէ մուտքի թույլտվության հարց չի ծագել:
Մեր հավաքականների կազմում Նիցցայում պատրաստվում էին մրցագորգ դուրս գալ 5-ական ըմբիշներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ