«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2006-11-22 | #224, 2006-11-23 | #225, 2006-11-24


ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳԱՎԱԹԸ

Երեւանում մեկնարկել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գավաթի բաց խաղարկությունը: Մրցանակը վիճարկում են Հայաստանի, Արցախի եւ Իրանի թիմերը: Կանանց մրցաշարում առայժմ հաջող է հանդես գալիս Սպահանի թիմը, որը տոնել է երկու հաղթանակ: Մեկնարկային խաղում իրանցի բասկետբոլիստուհիները մեծ առավելության հասան Ստեփանակերտի «Արցախի» նկատմամբ (79-17): Իսկ ահա երկրորդ մրցախաղում իրանցի մարզուհիներին համառ դիմադրություն ցույց տվեցին «Գրանդ Քենդիի» աղջիկները: Խաղն ընթանում էր փոխնիփոխ հաջողությամբ եւ ի վերջո բախտը ժպտաց մեր հյուրերին, որոնք հաղթեցին 57-54 հաշվով: Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքականը հաղթանակով մեկնարկեց` 39-32 հաշվով առավելության հասնելով Երեւանի մանկավարժական համալսարանի թիմի նկատմամբ: Սակայն 2-րդ տուրում հավաքականի մարզուհիներին չհաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ «Գյումրիին» (61-81):

Տղամարդկանց մրցաշարում առաջատարի դերը ստանձնել է երկրի չեմպիոն «Պոլիտեխնիկը»: Մեկնարկում չեմպիոնը մեծ առավելությամբ հաղթեց «Արցախին» (79-44), 2-րդ տուրում էլ վստահ հաղթանակ տոնեց Հայաստանի պատանեկան հավաքականի նկատմամբ (86-56): «Գյումրին» եւս մեկնարկեց հաղթանակով` պարտության մատնելով «Վանաձորին» (62-42): Սակայն հաջորդ խաղում գյումրեցի բասկետբոլիստները զիջեցին Երեւանի պետական համալսարանի թիմին (56-60):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4