ՄԱԿ գործակալություններն ու ծրագրերը միավորում են ջանքերը Գենդերային բռնության դեմ ակտիվիության 16-օրյակի քարոզարշավը սկսելու համար
Երեւան 25.11.2006
Այսօր ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում, ՄԱԿ-ի մշտական համակարգող /ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ` տիկին Կոնսուելո Վիդալը, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ` պրն. Արծվիկ Մինասյանը, հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով` մեկնարկելու Հայաստանում Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԶԾ Հայաստան «Գենդերը եւ քաղաքականության» ծրագրի, ՄԱԶԾ Հայաստան «Թրաֆիկինգի դեմ պայքարի» ծրագրի, UNIFEM, UNFPA եւ UNAIDS միացյալ քարոզարշավը կիրականացվի "Խաղաղության կոալիցիայի" կողմից, որը միավորում է կանանց եւ/կամ գենդերային հարցերով զբաղվող ավելի քան 35 ՀԿ-ներ:
Հայաստանում 16-օրյա քարոզարշավը նախատեսում է ֆիլմերի ցուցադրում, հանդիպումներ ուսանողների եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, սեմինարներ եւ համերգներ Երեւանում ու մարզերում: Քարոզարշավի մասնակիցներն են կանանց եւ մարդու իրավունքների ապաշտպանութայն հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, երիտասարդական կազմակերպություններ եւ ԶԼՄ-ներ:
Պլանավորված միջոցառումների ուշադրության կենտրոնում են կանանց նկատմամբ կիրառվող բռնության մշակութային եւ ազգային ասպեկտները, ներառյալ ընտանեկան բռնությունը եւ տրաֆիքինգը: 16-օրյակի շրջանակներում կատարվելիք միջոցառումների օրացույցը բաժանվել է մամլո ասուլիսի ժամանակ:
Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը միջազգային քարոզարշավ է, որը սկսվում է նոյեմբերի 25-ից, Կանանց դեմ բռնության դեմ պայքարի միջազգային օրվանից, եւ տեւում է մինչեւ դեկտեմբրի 10, մարդու իրավունքների միջազգային օրը` խորհրդանշորեն կապելով գենդերային բռնությունը եւ մարդու իրավունքները:
1989թ.-ի կանադացի 14 ուսանոհուղիների դաժան սպանությունը հիմք դրեց երկու գլոբալ քարոզարշավների ստեղծմանը` Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը եւ Սպիտակ ժապավենի քարոզարշավը: 1991թ-ից. մոտավորապես 1,700 կազմակերպություն 130 երկներում մասնակցել են ամենամյա 16-օրյակի քարոզարշավին:
Այս 16-օրյա ժամանակահատվածը լուսաբանում է նաեւ այլ կարեւոր ամսաթվերը, ներառյալ դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի համաշխարհային օրը եւ դեկտեմբերի 2-ը, Ստրկության վերացման միջազգային օրը: