«Ժառանգություն» կուսակցության երեկվա տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին գլխավոր դատախազությունը մերժել է կուսակցության` քրեական գործ հարուցելու դիմումը: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 8-ի գիշերը անհայտ անձինք ապօրինաբար ներխուժել են կուսակցության փակված եւ կնքված գրասենյակ եւ, կոտրելով պաշտպանական ծածկագրերը, մուտք են գործել բազային համակարգիչ: Հայրենի իրավապահները, ընդունելով իրենց կատարած հանցագործության փաստը, հրաժարվել են քրեական գործ հարուցել` չտալով իրենց հանցավոր անգործության ոչ մի բացատրություն` կոծկելով իշխանակարգի պատվիրված հերթական հանցագործ բռնարարքը: Կուսակցությունը հայտնում է, որ երկրում իշխանաբուրգի ձեւավորած հակաօրինական իրավիճակի դեմ պայքարելու համար իրենք շարունակելու են ժողովրդավարության եւ իրավունքի հաղթական ուղին` մինչեւ հաղթական հանգրվան:
Գ. Գ.