«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2006-11-23 | #225, 2006-11-24 | #226, 2006-11-25


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

Որոշ ադրբեջանցիներ Հոլանդիայում ապաստան գտնելու եւ հատուկ ճամբարներում հայտնվելու համար փոխում են իրենց փաստաթղթերն ու ներկայանում որպես Բաքվից հեռացած հայեր: «Դեյ.ազ» գործակալության հաղորդմամբ, ադրբեջանցիների մի մասն էլ ներկայանում է որպես քաղաքական փախստական: Արտերկրում բնակվող ադրբեջանցիների պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը կոչ է անում բոլոր այդ մարդկանց վերադառնալ հայրենիք, «որտեղ պայմաններն ավելի լավ են, քան Հոլանդիայի ճամբարներում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4