Երեկ այս մասին հայտարարեցին Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Երեւանՙ «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ աշխարհի մյուս անկյուններում իր 20 կառույցները: Հեռուստամարաթոնը հինգշաբթի օրը 12 ժամ շարունակ հեռարձակվեց ԱՄՆ-ի 20 խոշոր քաղաքներում եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Այս տավա դրամահավաքը կրկնակի գերազանցեց նախորդ տարվաՙ 7,7 մլն ԱՄՆ դոլար արդյունքը:
Գումարները կօգտագործվեն «Արցախի վերածնունդ» ծրագրիՙ մասնավորապես Հադրութի շրջանի զարգացման նպատակով:
«Արցախի վերածնունդ» ծրագրի իրականացման համար կազմակերպված հեռուստամարաթոնի խոշոր նվիրատուներն ենՙ
«Լինսի» հիմնադրամ (ԱՄՆ արեւմտյան ափ)-2 մլն ԱՄՆ դոլարՙ Ղարաբաղում դպրոցների շինարարության համար:
«Project CURE» (ԱՄՆ արեւմտյան ափ)-2 մլն ԱՄՆ դոլար Ղարաբաղի հիվանդանոցներում բժշկական սարքավորումների եւ պարագաների ձեռքբերման համար:
Վահե Կարապետյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-1,5 մլն ԱՄՆ դոլար Ամարասի ճանապարհի կառուցման համար:
Ջերի Թուրփանջյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-1,25 մլն ԱՄՆ դոլար Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցման համար:
Արա Աբրահամյան (Ռուսաստան)-1 մլն ԱՄՆ դոլար Ստեփանակերտում դպրոցի կառուցման համար:
Լուիզ Սիմոն Մանուկյան (ԱՄՆ արեւելյան ափ)-500.000 ԱՄՆ դոլար
Սարգիս Հակոբյան (ԱՄՆ արեւելյան ափ)-250.000 ԱՄՆ դոլար
Տիգրան Մովսիսյան (Հայաստան)-140.000 ԱՄՆ դոլար
ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան դպրոց» (ԱՄՆ արեւմտյան ափ)-115.000 ԱՄՆ դոլար
Լեւոն եւ Գրիգոր Թերմենջյաններ (ԱՄՆ արեւմտյան ափ)-110.000 ԱՄՆ դոլար
Միխայիլ Բաղդասարով (Հայաստան)-100.000 ԱՄՆ դոլար
«Վիվասել» (Հայաստան)-67.000 ԱՄՆ դոլար
Արկադի Օվանեսյան (ԱՄՆ արեւմտյան ափ)-60.000 ԱՄՆ դոլար
Սամվել Ալեքսանյան (Հայաստան)-50.000 ԱՄՆ դոլար
Ռուբեն Հայրապետյան (Հայաստան)-50.000 ԱՄՆ դոլար
Նվիրատվությունները շարունակվում են:
Կ. Դ.