«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2006-11-24 | #226, 2006-11-25 | #227, 2006-11-28


«ԽՆԴՐԵՄՙ ՈՉ ՄԻ ԲԱՌ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ»

Գերմանական մամուլը, հեռուստատեսությունն ու ռադիոն վերջին օրերին անդրադառնում են Հռոմի պապիՙ Բենեդիկտոս 16-իՙ նոյեմբերի 28-ին Թուրքիա կատարելիք այցին։

«Խնդրեմՙ ոչ մի բառ հայերի մասին», այս վերնագրով հոդված է տպագրել գերմանական «Die Welt»-ը նոյեմբերի 25-ի համարում։Հոդվածում Բենեդիկտոս 16-րդի Թուրքիա կատարելիք այցից սպասելիքները մեծ են։ Արդարեւ.Հենց հայկական կողմից պապին խնդրելու են առաջին ցեղասպանությունը թեմա չդարձնել, իրազեկում է Փաուլ Բադդեն իր հրապարակման մեջ ու շարունակում.

Ստամբուլի հայ եպիսկոպոսը, ում ազգն ու եկեղեցին առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում առաջին ցեղասպանության կրողը դարձավ, Հռոմից հեռուստատեսային մի լրագրողի խնդրել է այդ թեմայի մասին որեւէ բառով չհիշատակել եւ պապին էլ նմանապես խնդրել իր այցի ընթացքում նույնն անել։

«Հայերի մասինՙ ոչ մի բառ։ Ցեղասպանության մասինՙ ոչինչ», գրում է «Die Welt»-ը։

Ան. Հ. ,Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4