Հայկական ռադիոյի հիմնադրման 80 եւ հեռուստատեսության հիմնադրման 50-ամյակների կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչումներ եւ մեդալներ է շնորհել ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատողներին: Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, «Հայլուր» լրատվական ծրագրի համակարգող Սպիրիդոն Համբարձումյանը, Հանրային հեռուստաընկերության փոխտնօրեն Մարատ Օրդյանը:
Ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանն է արժանացել ռադիոհեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մեներգչուհի Ռայիսա Մկրտչյանը, մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն են արժանացել Հանրային հեռուստատեսության «Դասական ալիք» հաղորդաշարի հեղինակ Մարկ Պետրոսյանը եւ հեռուստատեսության գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին:
Շնորհվել են նաեւ վաստակավոր լրագրողի կոչումներՙ «Հինգերորդ ալիք» հաղորդաշարի ստեղծագործական խմբի ղեկավար Արթուր Բախտամյանին, «Հայլուր»-ի ավագ մեկնաբան Տաթեւիկ Բաղդասարյանին, Հանրային ռադիոյի «Գիշերային ալիք» ծրագրի հեղինակ Սարգիս Նաջարյանին, «Ստերեո-ստուդիա» ծրագրի ղեկավար Կարեն Վարդանյանին եւ «Ռադիոլուր»-ի հաղորդավար Վարուժան Օլքինյանին:
Գ. Գ.