Եկող տարի լուսացույցների ավտոմատ կառավարման համակարգ է ներդրվելու Երեւանում, համապատասխան գիտական կառույցներին արդեն դրա պատվերը տրվել է:
Խորհրդային տարիներից ի վեր, շուրջ 25 տարի լուսացույցները նման ուշադրության չէին արժանացել: Երեւանի 4 խաչմերուկներում տեղադրվել են նաեւ 334 ճանապարհային նշաններ, ճանապարհների գծանշումներ են արվել:
Նախատեսվում է ապամոնտաժել կանգառների սահմանների մեջ հայտնվող կրպակները: Նորմաների համաձայն, կանգառասրահից 25 մ հեռավորության վրա որեւէ օբյեկտ չպետք է լինի:
Ըստ ամենայնի, առաջիկայում, հատկապես քաղաքի կենտրոնում կրպակներ տեղադրած ձեռներեցները խնդիրներ կունենան քաղաքային իշխանությունների հետ:
Կ. Դ.