Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Բուխարեստի «Ռապիդում» հանդես եկող ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանով հետաքրքրվում են ռումինական «Ստյաուան» եւ Կիեւի «Դինամոն»: Եվ ահա նրանց է միացել նաեւ Սոֆիայի ԲԿՄԱ-ն: Օրերս Բուխարեստում կայացած ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության «Ռապիդ»-«Մլադա» հանդիպմանը ներկա է գտնվել ԲԿՄԱ-ի մարզիչ Պլամեն Մարկովը, որը Ռումինիա էր ժամանել հատուկ Քարամյանի խաղը դիտելու:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ