IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հնարավոր է իր հերթական մենամարտն անցկացնի 2007 թ. հունվարի 7-ին Լաս Վեգասում: Նրա մրցակիցը կլինի առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 32-ամյա մեքսիկացի բռնցքամարտիկ Վիկտոր Բուրգոսը: Նա վարկանիշային ցուցակում 3-րդ տեղն է զբաղեցնում: Պրոֆեսիոնալ ռինգում Բուրգոսը 56 մենամարտ է անցկացրել, որից 39-ում հաղթել է (23-ը` նոկաուտով), 3-ն ավարտել է ոչ-ոքի, 14-ում պարտվել է: Վերջին 6 տարիներին նա անցկացրած 12 մենամարտերից միայն մեկում է զիջել մրցակցին եւ երկուսն ավարտել է ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ