«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2006-11-25 | #227, 2006-11-28 | #228, 2006-11-29


«ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՆ, ՔԱՆ ՉՀԱՆԴԻՊԵՆ»

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ոչ մի ակնկալիք չունի Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից: «Ադրբեջանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ ինքն ինչ-որ պայմանների դեպքում համաձայն է, որ Ղարաբաղն իր կազմում չլինի: Այսինքն, միշտ ասել է, որ բոլոր այս տարածքները, նաեւ Ղարաբաղը, պետք է լինեն Ադրբեջանի մեջ: Այդ դեպքում ի՞նչ բանակցությունների ու փոխզիջումների մասին է խոսքը:

Քանի որ Ադրբեջանը զիջման որեւէ էլեմենտ չի դնում այս բանակցությունների մեջ, մնում է, որ Հայաստանի իշխանությունները, ուղղակի դավաճանաբար, հասկանալով այդ ամենը, տարածքներ տան: Բայց ես ինչպես էլ վերաբերվեմ Ռոբերտ Քոչարյանին, չեմ հավատում, որ ինքը զուտ այս առումով տարածքներ կտա, հասկանալով, որ դա կործանարար է երկրի համար»:

Եվ, այնուամենայնիվ, երկու երկրների նախագահները «ավելի լավ է հանդիպեն, քան չհանդիպեն, համ իրենց համար, համ իրենց պետության, համ էլ համաշխարհային հանրության համար, թե տեսեք, հանդիպում ենք»:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4