«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ԷԱԿԱՆԸ ՓՈԽԶԻՋՈՒՄՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՆ Է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում էականը փոխզիջումն է ու արժանապատիվ խաղաղության հասնելը: Նախարարը քիչ հավանական, հետո էլ անհնար է համարել, որ բանակցությունների այս փուլում տարածքների վերադարձման պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Ես երբեք որեւէ կոնկրետ տարածքի մասին չեմ խոսել եւ չեմ էլ ցանկանում խոսել: Ես մշտապես խոսել եմ փոխզիջումների մասին, խոսել եմ արժանապատիվ խաղաղության մասին: Ես չեմ ասել` 20 մետր հանձնենք, 15 մետր հանձնենք, 500 կիլոմետր հանձնենք: Սա ինձ համար էական չէ, էական է, որ լինի փոխզիջում եւ արժանապատիվ խաղաղություն», ըստ «Ազատություն» ռադիոկայանի ասել է պաշտպանության նախարարը:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4