«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՄՇՏԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ», ՀԱՎԱՏԱՑԱԾ Է ՄԻԽԱՅԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կազմակերպած ընթրիքին հաջորդել է Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որը Միխայիլ Սաակաշվիլին մեկնաբանել է, ասելով. «Օգտակար զրույց է կայացել եւ, կարծում եմ, որ մենք կարողացանք առաջադրել բոլոր հիմնական հարցերը: Հանդիպման նախաձեռնությունը մերն էր, գտնում եմ, որ նման նախաձեռնություններ էլի կլինեն, մենք պետք է Ռուսաստանի հետ մշտական երկխոսության մեջ լինենք»: Ինչպես հաղորդում է վրաստանյան «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, Սաակաշվիլին նաեւ ընդգծել է, որ «ավելի ընդհանրացրած խոսելու դեպքում, կարծում եմ, Ռուսաստանն արդեն հասկանում է, որ Վրաստանի հետ իր հարաբերություններն այլ կարգի պետք է լինենՙ Վրաստանն արդեն այն երկիրը չէ, որն էր 90-ականներին, եւ նույնիսկ այն չէ, ինչ մեկ տարի առաջ»:

Այնուհետեւ Վրաստանի նախագահը հարկ է համարել ընդգծել, որ Ռիգայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առանցքային հարցերից մեկն էլ եղել է Վրաստանին աջակցելու խնդիրը: Ի դեպ, Վրաստանի ԱԺ նախագահ Նինո Բուրջանաձեն էլ, «Ռեգնումի» հաղորդմամբ, նախագահների հանդիպման փաստն արդեն իսկ դրական է համարում:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4