«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2006-11-28 | #228, 2006-11-29 | #229, 2006-11-30


ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԶԼՄ-ՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

«Ազգը» վերջին օրերին մի քանի անգամ անդրադարձել է Ադրբեջանում լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ոտնձգություններին, բռնություններին, մասնավորապեսՙ «Ազադլիք», «Բիզիմ յոլ» թերթերի, «Թուրան» գործակալության արտաքսումը զբաղեցրած տարածքից, ANS հեռուստառադիոընկերության հեռարձակման դադարեցումը, որով հեռարձակվում էին նաեւ «Ամերիկայի ձայնը» եւ «Ազատությունը»:

«Ազգը» նշել է նաեւ այդ առնչությամբ տարբեր միջազգային կառույցների, մասնավորապես Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները լրատվական դաշտում տիրող իրավիճակի առնչությամբ: Հետաքրքրական է, որ նոյեմբերի 28-ին Մինսկում Ալիեւ-Քոչարյան հանդիպման ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտը: Մասնակցությունը բանակցություններին ավելի շատ զուգադրում էր, քանի որ Գուխտը առանձին հանդիպել է նաեւ Ալիեւի հետ հենց ԶԼՄ-ների առումով Ադրբեջանում տիրող իրավիճակի հարցով: Ալիեւ-Գուխտ խոսակցությունը գուցե եւ մնա փակ, բայց այդ հանդիպումից հետո Ալիեւը վերջապես իր կարծիքն է հայտնել նշված լրատվամիջոցների գործունեության դադարեցման կապակցությամբ: Ըստ Ադրբեջանի նախագահի, ամեն ինչ օրենսդրության շրջանակներում է:

Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4