Կալիֆոռնիայի հայ գրողների միության (ԿՀԳՄ) գրական հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին Գլենդեյլի հանրային գրադարանի սրահում: Հանդիպման ժամանակ բանաստեղծուհի Էսթեր Դավթյանը կկարդա իր նոր ստեղծագործությունները, իսկ գրականագետ Ստեփան Թոփչյանը կներկայացնի հեղինակի վերջին` «Երջանկությունը իմ տանն է ապրում» գիրքը: Միությունից հիշեցնում են, որ մուտքն ազատ է, եւ հանդիպմանը կարող են մասնակցել ոչ միայն մտավորականությունը, այլեւ գրասեր հասարակությունը:
Գ. Գ.