Ռուսաստանում Հայաստանի տարին փակելու գործը ՀՀ վարչապետին է հանձնված, ինչի կապակցությամբ նրա գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնելու է Մոսկվա, վաղը հանդիպելու է Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, ապա կայցելի համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն: Դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է «Հայաստանի պատմության» ցուցահանդեսի բացմանըՙ Էրմիտաժում: Հաջորդելու է Ռուսաստանում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությունըՙ Եկատերինյան դղյակում: