«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2006-11-29 | #229, 2006-11-30 | #230, 2006-12-01


ԲԵՆԵԴԻԿՏՈՍ 16-ՐԴ ՊԱՊՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆ

Թուրքիա կատարած այցի երկրորդ օրը Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, ավարտելով Անկարայում հանդիպումները երկրի ղեկավարների հետ, անցել էր Իզմիր: Երեկոյան նա ուղեւորվել է Ստամբուլ: Թեեւ նույն օրը պապը եղել է Կ. Պոլսո հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում, սակայն նրա պաշտոնական հանդիպումը Բարդուղիմեոս Ա պատրիարքի հետ տեղի է ունեցել երեկ առավոտյան:

Բենեդիկտոս 16-րդ պապը հունաց պատրիարքարանն անվանել է տիեզերական, իսկ Բարդուղիմեոս Ա-ինՙ «Կ. Պոլսո տիեզերական պատրիարք»: Հանդիպման ավարտին հրապարակվել է երկու կրոնապետների ստորագրությամբ համատեղ հռչակագիրը, որտեղ ընդգծել է միջեկեղեցական համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ հռչակագրի տեքստը պատրաստվել է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն եւ իսպաներեն, բայց թուրքերենՙ ոչ:

Հռչակագրի հրապարակումից հետո Բենեդիկտոս 16-րդ պապը եղել է Այա Սոֆիայի տաճարում, ապա եւ Սուլթան Ահմեդի մզկիթում, որտեղ աղոթք կատարել: Երեկոյան նա այցելել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքարան, ինչն այցի նախնական ծրագրում, ամենայն հավանականությամբ, չէր նախատեսվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4