Հայաստանի հեռուստատեսությունը միանգամայն շնորհակալ գործ է կատարում, հաղորդելով համաշխարհային սպորտի (ֆուտբոլ, բռնցքամարտ, թենիս եւ այլն) լավագույն մենամարտերը, ինչպես նաեւ թարգմանաբար ներկայացնելով առաջնակարգ կինոֆիլմերը:
Բայց... Բայց այդ ընթացքում հաճախ ցավալիորեն խաթարվում է հայոց լեզուն: Հաղորդավարներից, մանավանդ «շոումեն»-ներից շատերը հայերեն բառերով խոսում են չմարսված օտար լեզվով: Միայն մի քանի օրինակ.
ա) «Դե ինչ»: Ուղղակի հիվանդություն է դարձել «դե ինչ» արտահայտությունը: Մեկ հաղորդման մեջ տասնյակ անգամ կրկնվում է այդ բացականչությունը: Ի՞նչ է նշանակում «դե ինչը»: բացարձակապեսՙ ոչինչ: Ուղղակի ռուսերեն «ծց փՑՏ-Ջ»-ի ապաշնորհ թարգմանությունն է, որը մեր լեզվում վեր է ածվել մակաբույծ բառակապակցության: Ռուսերենի պարագայում այդ արտահայտությունն ունի որոշ իմաստ: Դրանով, կարծես, կարճ եզրահանգումն է արվում նախորդող խոսքի (եղելության, պատմության): Հայերենում նման իմաստ չունի «դե ինչը», այլ պարզապես խոցում է լսողությունը: Այդ «գյուտը» տեղ է գտել նաեւ ֆիլմերի թարգմանությունում:
բ) «Եվ այսպես»: Սա էլ ահավոր տարածված է: Բոլոր «շոումեն»-ներն իրենց պարտքն են համարում «եւ այսպես» արտահայտությամբ ներկայացնել կացությունը կամ եզրահանգումը: Բայց «Լ ՑՈՍ»-ի բառացի թարգմանությունն է: Բայց «Լ ՑՈՍ»-ը ոչ թե նշանակում է «եւ այսպես» (համոզվելու համար փորձենք հոմանիշըՙ «եւ այս կերպ») այլ պարզապեսՙ «այսպիսով» կամ նույնիսկՙ «ուրեմն»:
գ) «Հորանջեց»: Հորանջել բայի անցյալ կատարյալով գործածումը բռնցքամարտի ռեպորտաժի պահին հնչեց: Մեկնաբանողն ասաց. «Բռնցքամարտիկը հորանջեց հակառակորդի ուժեղ հարվածը»: Օրերս, ստույգ նոյեմբերի 19-ին, «Արմենիա» ալիքով հաղորդվում էր իսպանական «Բարսելոն» թիմի հերթական խաղը: Հաղորդավարը (անունը կարեւոր չէ, բոլորն են այդպես վարում) բազմիցս «դե ինչ», «եւ այսպես» բացականչելուց հետո հանկարծ ասաց. «Ֆուտբոլիստները հորանջեցին հակառակորդի սուր հակագրոհը»: Սա էլ ռուսերեն «իպՉվցս» (անցյալ կատարյալով) բայն է: Այդ լեզվով հաճախ ասում են «իպՉվցս ցՊՈՐ», «իպՉվցս ՒՌչցՐց», «իպՉվցս ՎՈՑ Չ ՏՊՌվ ւՏՊ», եւ այլն: Այսինքնՙ ենթական անփույթ է գտնվել եւ «կերել» է հարվածը կամ տանուլ է տվել խաղը: Բայց սա ինչ առնչություն ունի հայերեն «հորանջելու» հետ:
դ) «Հաղթել հարվածը», «հաղթել սեթը, գեյմը, խաղը»: Սա տարածված է հատկապես թենիսի պարագայում: Հաղորդավարը չի գիտակցում, որ հաղթում են ոչ թե հարվածը (սեթը, գեյմը, խաղը), այլ մրցակցին հենց այդ խաղի ընթացքում կամ արդյունքում: «Հաղթել» բայը պահանջում է ընդդիմադրի (մրցակցի) ուղղակի կամ ենթադրյալ ներկայությունը, այլ ոչ թե գործողության ձեւաչափը դարձնել «հաղթելու» առարկա, թիրախ:
Հարգելի խմբագիր,
Թերթիդ աշխատակազմում կան շնորհալի լրագրողներ: Խնդրում եմ հանձնարարեք ում որ հարկ էՙ գեթ մեկ-երկու օր ուշադրությամբ հետեւել մարզական (գրեթե բոլոր ալիքներով), ժամանցային կամ իմացական խաղերի մասին հաղորդումներին եւ հանդես գալ թերթի էջերում: Նկատի ունենալով, մանավանդ, որ թվարկված օրինակները միայն մի փոքրիկ «ծաղկեփունջ» են մեր լեզվի դեմ ծայր առած արշավից:
Մեղք է մայրենին: Օգնեք փրկել, քանի դեռ վերջնականապես չի զոհաբերվել «հորանջումին»:
Կ. ԼԵՎՈՆՅԱՆ, դասախոս