«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2006-11-30 | #230, 2006-12-01 | #231, 2006-12-02


10 ՕՐՈՒՄ ԵՐԿՈՒ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ ԲՌՆԵՑԻՆ

Վրացական գողական աշխարհը ահաբեկված է: Նոյեմբերի 21-ին Մոսկվայում ձերբակալել էին «Տորչիկ» մականունով օրենքով գողին, իսկ տասը օր անց, կեսգիշերին, Մոսկվայի ռեստորաններից մեկում ձերբակալել են վրացական հանցավոր խմբավորման անդամ, օրենքով գող Էդուարդ Ասատրյանին «Էդիկ Օսետրինա» կամ «Էդիկ թբիլիսցի» մականուններով հաղթանդամ տղամարդուն:

«Ռիա Նովոստին» վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի վարչության աղբյուրը հաղորդում է, որ ձերբակալելիս Ասատրյանը եղել է թմրադեղերի ազդեցության տակ, նրա մոտ հայտնաբերվել է 22 գրամ մարիխուանա: Հարուցվել է քրեական գործ, որով օրենքով գողը մեղադրվում է թմրադեղերի անօրինական պահման մեջ: «Էդիկ Օսետրինայի» ձերբակալումը մեծ հարված է վրացական հանցավոր խմբավորման համար, հաղորդել են իրավապահպան մարմինները, քանզի Ասատրյանը հանցավոր խմբավորման «ֆինանսիստն» էր եղել տարիներ շարունակ:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4